Սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-20-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Երևան քաղաքում սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: