Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանն անդրադարձել է Տավուշի սահմանին ընթացող ռազմական գործողություններին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Էրդողանի ու իր նախարարների հայտարարությունները քարյուղ են թափում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ծագած հրդեհի վրա։
Հարեւան երկիրների միջեւ լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձեւով, արդարությամբ։
Ցեղային ու կրոնական կողմնակցությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»։