Այսօր՝ դեկտեմբերի 31-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնը կրկին մարդաշատ էր։ Քաղաքացիները եկել էին հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում նահատակվածների հիշատակին։ Armenia Today-ի թղթակիցը ներկայացնում է «Եռաբլուր» պանթեոնում կատարվող հիշատակի և ոգեկոչման արարողությունը։