Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են։
Այս մասին «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ տարածվող լուրը չի համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես, տարածվել էր մի լուր, ըստ որի՝ Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից ահազանգեր են ստացվել, թե ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների զորացրում չի իրականացվում։
«Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են»,-հայտնել են ՊՆ-ից:
Հերքվել է նաև այն լուրը, թե պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ տարածվող լուրը կեղծ է։