Կառավարության նիստի ընդնունած նախագծերից մեկով առաջարկվում է բժշկասոցիալական փորձաքննության դիմելու, պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով պետական հավաստագրեր տրամադրելու համար անձնագիր կամ նույնականացման քարտ ներկայացնելու պահանջը փոխարինվում է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջով։
Դա հնարավորություն կտա վնասվածք ստացած զինծառայողներին /ում մոտ կարող են առկա լինել հաշմանդամության համար հիմք հանդիսացող ակնհայտ խնդիրներ/ անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, աջակցող միջոցների տրամադրման գործընթացն էլ իրականացնել նաև զինվորական գրքույկով, քանի որ կառավարության 1999 թվականի N767 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար զինվորական գրքույկը համարվում է անձը հաստատող փաստաթուղթ։
Վիրավորում ստացած զիծառայողներին և քաղաքացիական անձանց ապահովել անհրաժեշտ աջակցող միջոցներով՝ անկախ որևէ սոցիալական խմբում լինելու հանգամանքից: Նախագիծը մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
Նախագծերի ընդունման արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած զինծառայողների բժշկասոցիալական փորձաքննությունները կիրականացվեն նաև զինվորական գրքույկի և ՀԾՀ հիման վրա՝ գնահատված կարիքին համապատասխան հասցեական և ժամանակին ծառայությունների տրամադրման նպատակով։
Հիշեցնենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականից: Որոշմամբ հաստատված կարգով սահմանված է, որ անձի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի նախագահին ներկայացված` անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը: