Ստեփանակերտի ականազերծման ընթացքում ռուս սակրավորները հայտնաբերել են Միջազգային իրավունքով արգելված М-85 կասետային զինամթերք։ Այս մասին РГ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին։
«Հանդիպում են տարբեր տեսակի ականադաշտեր։ Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերվել են չպայթած М-85 «Колокольчик»-ի կասետային զինամթերքի առանձնապես մեծ քանակություն»,- ասել է նա։
Ստավիցկու խոսքով՝ ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների ականազերծման ժամանակ հայտնաբերում են բավականին մեծ քանակի զինամթերք և չպայթած արկ:
«Բարդությունների են առաջանում նաև վնասված գազատարների հետազոտության ընթացքում, որոնք անհրաժեշտ էր սեղմ ժամկետում վերականգնել»,- պատմել է ինժեներական զորքերի պետը:
Նա նաև նշել է, որ գազատարի ականազերծումը բարդանում է եղանակային և աշխարհագրական պայմաններով․ որոշ գազատարներ անցնում են ավելի քան 2 հազար մետր բարձրությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 23-ից ռուս ռազմական ինժեներները չպայթած զինամթերքից մաքրել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շենք-շինություն, այդ թվում՝ 25 հասարակական նշանակության կարևոր օբյեկտ: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 24 հազար պայթյունավտանգ առարկա։