Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։
Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Facebook-յան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Ըստ Մինասյանի՝ Արցախից մնացած մասն իր ավտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլևս չի ունենա։ «Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարևոր չի։ Չի լինի այլևս Արցախի բանակ և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին»,-նշել է Մինասյանը։