ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունը, թե, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հայտարարությանը, հայտնել էին, թե, իբրև, հայկական կողմը այսօր՝ ժամը 4։00-ի սահմաններում կրակ է բացել Ադրբեջանի ուղղությամբ։