5-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 2-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մի շարք մարզաձևերից, ցուցաբերել բարձր պատրաստություն և դիմացկունություն, արժանացել բարձր գնահատականների։