Ճիշտ չէ հայտարարելը, որ հայ գերիների վերադարձի խնդրով միայն ռուսական կողմն է զբաղվում: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նա վստահեցրեց, որ ՀՀ իշխանությունը՝ և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինները փորձում են ջանքերը կենտրոնացնել գերիների վերադարձի հարցը լուծելու ուղղությամբ: Եվ արդեն որոշակի հաջողություններ կան:
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է:
Իմքայլական պատգամավորը տեղեկացրեց, որ շատ կարճ ժամանակահատվածում ականատես կլինենք գերիների ևս մեկ խմբի վերադարձի: Նազելի Բաղդասարյանը, սակայն, գերիների վերադարձի հետ կապված չշտապեց փակագծեր բացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի վերադարձի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք նաև, որ վերջերս Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Ավելի վաղ ՀՀ էր վերադարձվել ևս 48 գերի:
Մանրամասները՝ տեսանյութում․