ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում հանդիսավոր միջոցառմամբ տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը շնորհավորել է զինծառայողներին, նշել ուսումնական տարվա առաջնահերթություններն ու առաջադրված խնդիրները։