«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով`ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Պաշտպանության նախարարությունում: ՊՎԾ ղեկավարի օգնական՝ մամուլի խոսնակ Դավիթ Դանիելյանը մեր զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ ծառայությունն այս պահին ստուգումներ է իրականացնում 8 պետական մարմիններում:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների`ստուգումները սկսվել են օրեր առաջ եւ կապված են վերջին տարիներին բանակի սպառազինության գնումների հետ: