ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին:
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: