5-րդ զորամիավորման զորամասերում մարտի 1-ին մեկնարկել են ղեկավար կազմի, ապահովման և սպասարկման անձնակազմերի գերատեսչական ստուգումները: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն:
Զեկույցով հանդես է եկել զորամիավորման հրամանատար գնդապետ Ս. Գրիգորյանը, այնուհետև անցկացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատես: