ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Գևորգ Ալթունյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Դավթյանն ազատվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում Արտակ Դավթյանը նշանակվել էր 2020 թվականի հուլիսի 16-ին։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնը։