Այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Ըստ փոխնախարարի՝ եթե նման խնդիր լինի, բնականաբար, պետությունն ամեն քայլ կձեռնարկի։
«Դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը՝ պետք է ամեն վայրկյան էլ պատրաստ լինել նոր պատերազմի։ Իսկ այս պահին նման միտք հնչեցնելու անհրաժեշտություն կամ տագնապ հաղորդելու կարիք չկա», – նշեց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․