Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հիշեցենենք՝ երեկ երեկոյան սպասվում էր հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, սակայն Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը դատարկ էր։ Ավելի ուշ տարբեր լրատվամիջոցներ սկսեցին տեղեկություն տարածել այն մասին, թե իբրև ինքնաթիռով Երևան է ժամանել 15 հոգանոց ադրբեջանաթուրքական պատվիրակություն։