Երբ ասում եմ, որ սահմանապահները պետք է պահեն հայ-ադրբեջանական սահմանը, ապա նկատի ունեմ սահմանապահ՝ սահմանապահի դիմաց։ Այս մասին Բյուջե 2020 թ․ կատարողականի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր ելույթի ընթացքում նա հայտարարել էր, որ նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանը պահել սահմանապահ զորքով, ինչը պատգամավորները ոչ միանշանակ էին ընկալել, ուստի հարց ծագեց, թե ինչպե՞ս է նա պատկերացնում սահմանապահներով պահել մի սահման, որտեղ հակառակորդը շփման գիծ է պահում, խրամատներ է փորում, զորք պահում․․․
«Մենք ունենք սահմանի այնպիսի հատվածներ, որտեղ ադրբեջանական կողմից սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը։ Ես նկատի ունեմ՝ այդ հատվածներում։ Մենք պետք է փորձենք, գուցե միջնորդների օգնությամբ և աջակցությամբ, այդ իրավիճակը ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց նա։
Վարչապետը նաև հավաստիացրեց, որ մեր ԶՈւ-ն, ԱԱԾ-ն և Սահմանապահ զորքերն ամենօրյա ռեժիմով վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքում, ու թեև միջադեպեր եղել են, բայց վիճակը վերահսկելի է։