Ծառայությունը պետք է գրավիչ դարձնել, աշխատավարձերը բարձրացնել: Այս մասին երեկ Վայոց ձորի մարզի Գետափ համայնք կատարած իր այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պայմանագրային զինծառայությանը:
«Իսկ ժամկետային ծառայության համակարգն ընդհանրապես պետք է փոխել: Ժամկետային զինծառայության ժամկետն էականորեն պետք է կրճատենք: Տարբեր գաղափարներ կան, պետք է քննարկենք: Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3 կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն: Մենք պետք է պրոֆեսիոնալ բանակ ունենանք, որտեղ զինվորը զինվոր է և ուրիշ գործով չի զբաղվում»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ աշխատում են առաջիկայում պայմանագրայիննների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով այն 300-320 հազար դրամի: