Օրերս Facebook-յան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել՝ «Տեսեք Սյունիքում մեր հայ սպաները ոնց են թուրքերին հետ շպրտում»: Տեսանյութը տարածվել է նաև լրատվամիջոցներում, հայկական տելեգրամյան ալիքներում ու սոցցանցերում: Տեսանյութում հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են:
Armenia Today-ի հետ զրույցում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ տեսանյութը հին է:
«Մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է»,–նշեցին ՊՆ-ից: