ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ տեսանյութը ուսումնասիրման փուլում է, քանի որ կա վարկած, որ այն վաղուց է նկարահանվել։