Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում մահացել է ադրբեջանցի զինծառայող Էլմիր Շուքյուրովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Ադրբեջանցի զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։