Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կապահովի ստեղծված իրավիճակի երկարաժամկետ կարգավորումը։
Այս մասին մայիսի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեկնաբանելով սահմանային միջադեպը՝ Զախարովան ընդգծել է, որ ինքը անմիջական կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Նրա խոսքով, հիմնական պատճառը դեռևս խորհրդային ժամանակից ժառանգություն մնացած հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձեւակերպման բացակայությունն է:
«Նման իրավիճակները պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Որպես երկարաժամկետ լուծում՝ մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է դրան ամեն կերպ օգնել», – ընդգծել Է Զախարովան ։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա, Զախարովայի խոսքով, համանախագահների ձեւաչափը «վայելում է միջազգային լայն աջակցությունը, հենց դրա շրջանակներում պետք է ձեռք բերվի հակամարտության քաղաքական կարգավորումը»: