ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հերքեց այն տեղեկությունները, թե Արա Այվազյանի հրաժարականը պայմանավորված է դիտորդների տեղակայման՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ։
«ԱԽ նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է ԱԳՆ նախարարի տեղակալին այդ մասին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություններ չեն եղել, այլ դրդապատճառների հետ կապված որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց նա։
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե դրական առաջընթացներ կան «Զանգեզուրի միջանցքի» հարցով, Մակունցը նշեց. «Վարչապետը խոսել է ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, և ոչ թե միջանցքի»։