Պաշտպանական բյուջեն մենք ավելացրել ենք 48 տոկոսով՝ 63 միլիարդ դրամով։Այս մասին Էջմիածնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Բարձրացրել ենք ԶՈւ ծառայակիցների աշխատավարձը․ գնդի հրամանատարների դրամական բավարարումը ավելացել է 4,6 տոկոսով կամ 23 000-ով, գնդի հրամանատարի տեղակալինը՝ 12,7 տոկոսով կամ 20 000 դրամով, գումարտալի հրամանատարինը՝ 23 տոկոսով կամ 85 000 դրամով, վաշտի հրամանատարինը՝ 32 տոկոսով կամ 96 000-ով, դասակի հրամանատարինը՝ 26 տոկոսով կամ 72 000 դրամով, ավագ ենթասպայինը՝ 18 տոկոսով կամ 38 000 դրամով, շարքքային պայմանագրայինինը՝ 30 000 դրամով, պայմանագրային սպայինը՝ 42 տոկոսով կամ 49 000 դրամով։