Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի հատվածում ձերբակալվել է հայ զինծառայող Արթուր Քաթանյանը։