Նախօրեին Գորիսում հանդիսավոր դիմավորեցին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած և Արցախի Պաշտպանության բանակից զորացրված զինծառայողներին: Միջոցառումը կազմակերպել էին առաջին բանակային կորպուսը և Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ողջունեց զինծառայողներին `շնորհակալություն հայտնելով ծառայության համար: Մարզի ղեկավարը նաև հուշամեդալ հանձնեց զորացրված զինծառայողներից Արտեմ Զաքարյանին: