Ռազմագերիների խնդիրն այս իշխանությունների կողմից մոռացված խնդիր է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ընդgծել է, որ ներկա իշխանությունների հայտարարություններն այս առումով լպիրշության են հասնում։
«Այնքան է լպիրշացել, որ մի քանի գերիների վերադարձը համարում է Ալիևի կողմից կոնստրուկտիվ քայլ»,- նշեց Աշոտյանը։
«Երեկ մեր տղերքին դատեցին, ի՞նչ են ասել սրանք, էս կողքի շենքում նստածները»,- բողոքեց Աշոտյանը։