Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ հուլիսի 25-ին՝ ժամը 15: 30-ի սահմաններում, հայկական զինված ուժերի դիպուկահարները կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Քարվաճառի ուղղությամբ՝ Շորջա գյուղի մոտակայքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր չկան:
Պաշպանության նախարարությունից մի շարք լրատվամիջոցների հայտնել են, որ ՀՀ զինված ուժերը կրակ չեն բացել Քարվաճառի ուղղությամբ, դա ապատեղեկատվություն է։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հուլիսի 23-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: