Բաքուն կոչ է անում Երեւանին բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել նոր իրողությունները տարածաշրջանում, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ»,- ԱԳՆ-ի հաղորդագրությունը մեջբերում Է Sputnik Ադրբեջան գործակալությունը:
ԱԳՆ-ում նշվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, և դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլի վճռականորեն կարձագանքի։