Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները այս օրերին զինվորական երդմամբ ստանձնում են հայոց սահմանները անառիկ պահելու, մեր ազգի անվտանգությունը ապահովելու վեհ առաքելությունը։ Գորիսի համայանքապետարանից հայտնում են, որ հերթական պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 31-ին։
Խնձորեսկում՝ Մխիթար Սպարապետի շիրիմի մոտ, զինակոչիկները հնչեցրել են իրենց ռազմական ուխտը։ Նշվում է, որ երդման արարողության վայրի ընտրությունը պատահական չէր. խորհրդանշական այդ վայրում միջոցառման անցկացումը նպատակ ունի ավելի ամրապնդելու մեր զինվորների հայրենասիրական ոգին։
Գորիսի N զորամասի կազմակերպած հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարության, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։