Օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդենիս քաղաքի ուղղությամբ հայկական կողմը ադրբեջանական զինված ուժերին պատկանող Aerostar անօդաչու սարք էր խոցել, իսկ հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ էին ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն այդ օրը հաղորդել էր 3 զոհի և 4 վիրավորի մասին:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հաստատվել էր հրադադար, որը, սակայն, ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է։