Օգոստոսի 30-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի համար անցկացվել են մասնագիտական հրաձգության մարզումներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Կատարելագործվել են զինծառայողների` հաստիքային զենքից կրակ վարելու հմտությունները, մարտավարական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները։