Ռուսական ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ մի շարք նախնական բանակցություններ է սկսել Հայաստանի հետ։
Այս մասին «РИА Новости»- ին տված հարցազրույցում հայտարարել է ORSIS («Զենքի համակարգեր, որոնք ընդգրկված են «Արդյունաբերական տեխնոլոգիաներ» խմբում) ձեռնարկության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բեյմետովը։
Նրա խոսքով` հայկական կողմի հետ հաջողվել է հաղթահարել այն թյուրըմբռնումը, որն առաջացել է ՀՀ պաշտպանության նախարարության ձախողված մրցույթի հետ կապված աղմկահարույց պատմությունից հետո: «Բանակ-2021 ցուցահանդեսում ORSIS ընկերության ղեկավարությունը հանդիպել է Հայաստանի ռազմական գերատեսչության պատվիրակության հետ, որը գլխավորում է պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանը։ Մեր գործընկերները հետաքրքրություն են հայտնել ORSIS զենքի ողջ տեսականու, այդ թվում՝ հեռանկարային նմուշների նկատմամբ։ Այսօր Երևանի հետ ընթանում են մի շարք նախնական վերահսկողական բանակցություններ։ Կարելի է ասել, որ ORSIS-ը նոր, դրական էջ է բացել հայկական կողմի հետ համագործակցության համար»,- հայտարարել է գլխավոր կոնստրուկտորը։
Հիշեցնենք, որ 2019-ին ORSIS-ը Հայաստանի ուժային կառույցներին զենք մատակարարողների «սև ցուցակում» է ներառել մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի ձախողումից անմիջապես հետո, որին մասնակցել է այդ ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի առևտրի նախարարությունը Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին խնդրել էր պարզաբանել իրավիճակը՝ ORSIS-ի վերաբերյալ որոշումը գնահատելով որպես «չճշտված»։ Մրցույթի ձախողման փաստով հարուցվել է առաջին քրեական գործը ՝ «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ» հոդվածով։ Ավելի ուշ Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ ընկերությանը հեռացրել են «սև ցուցակից»: