Սեպտեմբերի 24-28-ը ՀՀ տարածքում կանցկացվի «Гром -2021» հատուկ վարժանք՝ թմրամիջոցների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների, ներքին գործերի և հատուկ ծառայությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ, որոնք ներառված են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում (ФССН КСОР):
Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, զորավարժությունները կանցկացվեն 2021 թվականի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ պատրաստման նախագծի համաձայն:
Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների կոմպետենտ օրգանների հատուկ նշանակության ուժերի կից խմբերը և Հայաստանի զինված ուժերը կմարզվեն և կիրականացնեն առաջադրանքներ լեռնային տեղանքում: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ ФССН КСОР գործառնական շտաբի օպերատիվ անձնակազմի հետ կանցկացվի հրամանատարաշտաբային ուսուցում`հատուկ գործողության պլանավորման և անցկացման վերաբերյալ:
Ուսումնական առաջադրանքների լուծման գործընթացում ՀԱՊԿ անդամ երկրների հատուկջոկատայինները Հայաստանի զինված ուժերի և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ, կմշակեն փոխգործակցություն, ձեռք կբերեն փորձ և հմտություններ`մասնակցելով հատուկ գործողությանը մարտականին մոտ պայմաններում։
Զորավարժությունների երկրորդ փուլի ընթացքում կանցկացվեն մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ, ինչպես նաև կիրականացվեն հատուկ նշանակության ջոկատների համատեղ օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողություններ: