Google-ը Մակուորիի համալսարանում եգիպտագիտության ավստրալիական կենտրոնի, Psycle Interactive, Ubisoft ընկերության եւ ամբողջ աշխարհից եգիպտագետների հետ համատեղ ստեղծել է մեխանիկական ուսուցման ծրագրի վրա հիմնված նախագիծ՝ հին եգիպտացիների լեզուն մշակելու եւ համադրելու համար: Այս մասին հայտնում է Դիլետանտ մեդիան:
Հիերոգլիֆները եղել են Հին Եգիպտոսի գրային համակարգը: Դրանք իրենց մեջ համատեղել են լոգոգրաֆիկ, վանկային եւ տառային տարրեր՝ ավելի քան 1000 տարբեր խորհրդաշաններով:
Եվ հիմա՝ 200 տարի անց, գրեթե բոլորը կկարողանան կարդալ Հին Եգիպտոսի հիերոգլիֆները: Fabricius-ը օգտվողներին թույլ է տալիս վերբեռնել հիերոգլիֆների պատկերներ, որոնք այնուհետեւ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով համադրվում են տվյալների բազայում: Ծրագիրը նաեւ վերլուծում է պատմական գրառումները եւ սահմանումները` տարբեր նշանակությունները վերծանելու համար:
Ավստրալիայի եգիպտագիտության կենտրոնի դոկտոր Ալեքս Վուդսը մեկնաբանել է նոր թարգմանչի ստեղծումը. «Տեքստային այն նյութի թվայնացումը, որը մինչ այժմ եղել է միայն ձեռագիր գրքերում ամբողջովին կփոխի եգիպտագետների բիզնեսի վարումը։ Թվայնացված եւ ծանուցումներով տեքստերը հնարավորություն ունեն օգնել մեզ վերականգնել պատերին վնասված գրառումները եւ նույնիսկ հայտնաբերել նրանք, որոնց գոյության մասին մենք չգիտեինք»: