Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակչուհի, մասնագիտությամբ բանասեր, լեզվաբան Աննա Ներսիսյանի կարծիքով՝ Ամուլսարի հանքի չշահագործման համար որևէ օրինական հիմա չկա։
Նա «Ամուլսարի հանք» նախաձեռնող անդամներից է և սկսել է զբաղվել բնապահպանությամբ։ Թեև այս մասնագիտության հետ կապ չունի, բայց պնդում է, որ գյուղում ապրելով, տեղյակ է ոլորտի խնդիրներին։
«Ամուլսարի հանք» խումբը նոր է ձևավորվել և ֆեյսբուքի էջում ակտիվ հրապարակումներ են կատարում, ներկայացնելով այն բնակիչների կարծիքները, ովքեր կողմ են, որ Ամուլսարը հանք դառնա։
Աննա Ներսիսյանը Armenia Today-ի հետ զրույցում ասում է՝ իրենց ստեղծած խմբի անդամները Գնդեվազ համայնքի աջակցությունն ունեն և ցանկանում են գյուղացիների ձայնը լսելի դարձնել։ Մինչդեռ, արդեն մի քանի տարի է՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ջերմուկի, հարակից համայնքների բնակիչներն ու բնապահպաններն բողոքի ակցիաներ են կազմակերպում։
«Մեր նպատակն է ցույց տալ իրականությունը, որ մարդիկ կողմ են հանքի շահագործնմանը։ 2 տարի է՝ այդ մարդկանց ձայնը լռեցված է եղել։ Ահավոր վախի մթնոլորտ է տիրել։ Մենք ունենք համայնքի աջակցությունը և որոշել ենք այսպիսի բան կազմակերպել»,- հայտնեց նա։
Աննա Ներսիսյանը հերքում է, որ իրենց նախաձեռնությունը որևէ կապ ունի «Լիդիան Արմենիայի» հետ։
«Ամուլսարի հանք» նախաձեռնող խմբի անդամը պնդում է, որ դեռ որևէ գիտական ապացույց չկա, որ Ամուլսարի հանքավայրը բնությանը կարող է վնասներ հասցնել՝ ոչ մի միջազգային և գիտական ընկերություն դա չի ապացուցել։
«Ոչ մի գիտնական կամ ուսումնասիրող խմբեր չեն եկել և ուսումնասիրություններ չեն արել։ Վարչապետն Նիկոլ Փաշինյանն էլ, կառավարության մի քանի անդամները ևս շեշտել են, որ «Լիդիան Արմենիայի» ՇՄԱԳ-ն՝ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) ամենալավն է հանքարդյունաբերության ոլորտում և կարող են այդ ՇՄԱԳ-ով հանքարդյունաբերության ոլորտում նոր նշաձող սահմանել։ Բնապահպանական վնասները գիտականորեն ոչ մի հիմք չունեն։ Իսկ ինչ վերաբերվում է հնարավոր բնապահպանական վտանգները Ջերմուկի ջրավազանի վրա, Էլարդ ընկերության փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի իզոտոպային տվյալները չեն հապատասխանում Ջերմուկի ջրերի իզոտոպային տվյալներին։ Հետևաբար, ջրերի հետ կապված ոչ մի խնդիր չի կարող լինել»,-ընդգծեց Ներսիսյանը։
Բնապահպանները պահանջում են, որ նոր ՇՄԱԳ անցկացվի, բայց Աննա Ներսիսյանը հակառակն է կարծում։ Մեջբերում է վարչապետի և Շրջակա միջավայրի նախկին նախարարի խոսքերը, որոնք նշել են, որ հին ՇՄԱԳ-ը չեղարկելու որևէ իրավական հիմք չկա։
Խմբի անդամները, չընդունելով բնապահպանական հնարավոր ռիսկերն, ուզում են հանքը բացվի, որպեսզի գյուղացիներն աշխատանք ունենան։ Նրա խոսքով՝ հանքի շահագործման դեպքում 700-ից ավել աշխատատեղ կարող է բացվել, իսկ շինարարության փուլում տարածաշրջանից և հանրապետության այլ վայրերից մոտ 1200 մարդ էր գործով ապահովվել։
«Ամուլսարի հանք» նախաձեռնող խմբի անդամները օրերս բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վահե Ղազարյանին` պահանջելով վերականգնել օրինակությունը։
«Մենք ուզում ենք վերականգնել մեր աշխատանքային իրավունքը։ Օրենք ու կարգուկանոն սահմանել Ամուլսարի հարակից տարածքներում։ Ցանկանում ենք, որ օրինակությունը վերականգնվի։ Պահանջում ենք վերականգնել օրինականությունն Ամուլսարում, ապահովել համայնքի բնակիչների անվտանգ աշխատելու սահմանադրական իրավունքի իրացումը: Համայնքի անվտանգությունը պետության խնդիրն է և անթույլատրելի է անտեսել ապօրինությունն ու համայնքի բնակիչներին սպառնացող վտանգը, արտագաղթը, սոցիալական ծանր վիճակը»,- ներկայացրեց նա։
Հիշեցնենք, որ Ամուլսարի շուրջ կրքերը դեռ չեն հնադարտվում։ Օրեր առաջ Ամուլսարի պահապանները տեսանյութ հրապարակեցին և հայտարարեցին, որ «Լիդիանի» պահնորդական ծառայությունն դաժան ծեծի են ենթարկել Ամուլսարի 3 պահապաններին։
Իր հերթին «Լիդիան Արմենիան» տեսանյութ հրապարակեց՝ մեղադրելով Ամուլսարի պահապաններին։ Ըստ ընկերության՝ Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։