Հայաստանի Դիլիջան առողջարանային քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկել է BuissUP Global Forum-ը, որը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան»՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին՝ ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը նշել է, որ համաժողովի անցկացումը նպատակ ունի բարելավել Հայաստանում ներդրումային միջավայրը և նպաստել երկրի տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը: Ղումաշյանը տեղեկացրեց, որ համաժողովը տեղի կունենա մինչև սեպտեմբերի 13-ը: 7 օրվա ընթացքում ֆորումի մասնակիցները կներկայացնեն իրենց նախագծերը: Լավագույն նախագծերը կներկայացվեն Armenian Business Forum (ABF) շրջանակներում, որը տեղի կունենա ս. թ. սեպտեմբերի 20-ին:
Նշենք, որ Buissup Global Forum-ն իր դռները բացեց Դիլիջանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, և կտևի մինչև սեպտեմբերի 13-ը: Ֆորումին մասնակցում են ֆորումի կազմկոմիտեի կողմից ընտրված երիտասարդական սկսնակ նախագծերի թիմեր: Ֆորումի մասնակիցները կկարողանան անմիջականորեն շփվել 25 հրավիրված առաջատար բիզնես փորձագետների հետ և աշխատել իրենց նախագծերի որակի վրա, բարձրացնել նրանց գրավչությունը պոտենցիալ ներդրողների համար:
Այս միջոցառման հայտարարված բանախոսների ցանկը հետևյալն է. Սամվել Գևորգյան` BSC հիմնադիր, Արմեն Ավագյան` Danz.am-ի և Metrica ընկերության առևտրային տնօրեն, Նժդեհ Հովհաննիսյան` Հայաստանի ամերիկյան համալսարանի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) տնօրեն, Դավիթ Թավադյան՝ MEDKON-ի գործադիր գործընկեր, Գևորգ Պողոսյան՝ The Crowdfunding Formula-ի հիմնադիր, Տիգրան Չիբուխչյան՝ Yell Extreme Park-ի հիմնադիր, Արթուր Սահակյան՝ Coca-Cola Hellenic Bottling Company Armenia ընկերության գլխավոր տնօրեն, Հովիկ Մուսայելյան՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Հակոբ Հակոբյան՝ Startup Armenia հիմնադրամի համահիմնադիր, Քրիստինա Պետրուխնովա՝ Գործարար տեղեկատվության աջակցության կենտրոնի հիմնադիր ու գործադիր տնօրեն։
Buissup Global Forum-ում ներկայացված լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան սեպտեմբերի 20-ին Dvin Music Hall-ում իրենց ստարտափները ներկայացնել ազդեցիկ հայ գործարարներին` նրանցից ներդրումային աջակցություն ստանալու համար: Նշենք, որ նախագիծն իրականացվում է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։