ՀՀ իրավապահ և տեսչական մարմինները ներկայացրել են հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ տվյալներ:
Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը՝ տեսչական մարմինների կողմից այսօր իրականացվել է 38990 ստուգում ։
ՀՀ ոստիկանությունն, իր հերթին, մինչ այսօր կազմել է 52476 արձանագրություն արտակարգ դրության ռեժիմի խախտումների վերաբերյալ:
Ոստիկանության աշխատակիցները նաեւ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու պահից ի վեր հայտնաբերել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմի կանոնների խախտման 127 դեպք:
Գերատեսչության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նշված կանոնները խախտելու համար արտակարգ դրության պայմաններում քրեական պատասխանատվություն է սահմանվել ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի հատկանիշներով:
Բացի այդ, ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել սոցցանցերում հրապարակված տեսանյութի կապակցությամբ, որտեղ երեւում է Լոռու մարզի Ղալթաղչի գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոնների խախտումը:
Հետաքննությունը նշանակվել է ոստիկանության պետի որոշմամբ ՝ հանրային անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում։