Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Գեղամ Վարդանյանի իրավաբանը ծանոթացել է պաշտոնի չարաշահման վերաբերյալ համացանցում զետեղված ԶԼՄ-ների հրապարակումներին:
Ներկա պահին դատական հայց է նախապատրաստվում Pastinfo.am առցանց ԶԼՄ-ում սուտ տեղեկատվության տարածման կապակցությամբ: Այս մասին հայտնել է նրա խորհրդական Հասմիկ Կարապետյանը։
Ավելի վաղ Pastinfo.am-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ Վարդանյանը վատնել է իրեն վստահված միջոցները եւ ձախողել աշխատանքների անցկացման մրցույթները: Ըստ Pastinfo.am-ի՝ Գեղամ Վարդանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունն անհնար դառնա, և տենդերը Շահեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործարկմամբ:
Այս կապակցությամբ, ինչպես տեղեկացնում է Pastinfo.am-ը, Եվրասիական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել: