ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են
«ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը
«Ազգային անվտանգության կուսակցություն» Գառնիկ Իսագուլյանը
քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը
«Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: