Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ

«Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր»: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

«Բացի այդ գերեվարված անձանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ուսումնասիրելու և հետագա իրավական քայլերը ձեռնարկելու համար, ուղարկվում է նաև պետական այլ մարմիններ:

Ողջունելի է ցանկացած քայլ և նախաձեռնություն, որն ուղղված է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ վերադարձին:

Այդուհանդերձ հարկ է նշել, որ գերեվարված անձանց վերաբերող հարցերը ունեն զգայուն կողմեր հատկապես վերջիններիս հարազատների համար: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է սոցիալական հարթակների միջոցով անձնական տվյալների հավաքագրմանը, գերեվարված անձանց թվի վերաբերյալ տվյալների հրապարակայնեցմանը կամ անհայտ աղբյուրներին հղում կատարելով հայտարարությունների տարածմանը, ոչ միայն կարող է վտանգել գերեվարվածների կյանքը և առողջությունը, այլև անասելի ցավ և տառապանք է պատճառում նրանց հարազատներին»,- ասված է ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Առնչվող Նորություններ

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ Բաքվից պահանջելով ազատ արձակել իրեն և բոլոր հայ գերիներին

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ Բաքվից պահանջելով ազատ արձակել իրեն և բոլոր հայ գերիներին

Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտնել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով...

ԵՄ-ն տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում բացառել է ՀՀ-ով հնարավոր արտատարածքային միջանցքը
Քննչական կոմիտեն հայտնել է ՔՊ անդամների և կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործի մանրամասները
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի հերոսական Քարին տակ գյուղը
Սահմանազատման հանձնաժողովը չունի տարածքների զիջման հարցեր քննարկելու որևէ իրավասություն. Թաթոյան
Արցախի խորհրդարանը ՀՀ իշխանություններից պահանջել է ադրբեջանական հակամշակութային գործողությունները ներկայացնել միջազգային իրավասու մարմիններին
G7-ը Բաքվին կոչ է արել կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ 4 գյուղերի հատվածում, առաջին անգամ կլինի սահմանազատված պետական սահման․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

Տավուշի բնակիչները փակել են ճանապարհը՝ ի նշան սահմանազատման պայմանավորվածությունների դեմ բողոքի

Բաղանիսի և Կիրանցի բնակիչները տարբեր հատվածներում փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Հրապարակ» թերթի...

Կարդալ

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման սկիզբը «հուսադրող» է անվանել

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «հուսադրող» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման...

Կարդալ