Մաշտոցի պողոտայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայից ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել 33 անձ։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ոստիկանները հեռացել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողներին, որոնք փորձում էին փակել Մաշտոցի պողոտան: