Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ։ Այդ մասին նա նախապես տեղեկացրել է դատարանին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությամբ անցնում են ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։