ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնողներից այսօր Ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 35 անձ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար», – հատնեցին ոստիկանությունից։