«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում են մի շարք լրատվամիջոցներ։
«Դատարանը որոշեց 50 մլն դրամ գրավի դիմաց ազատել Առուստամյանին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Առուստամյանը կալանավորված է ապրիլի 25-ից՝ «Հյուսիս-հարավի» գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար: