Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։ Այս մասին գրել է ՀՀ ոստիկանությունը։
«Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ, որոնցից 2-ը՝ սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ։
ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ոստիկանության վերաբերյալ տեղեկատվություն պատրաստելիս հավաստի տվյալներ ստանալու համար համագործակցել կառույցի համապատասխան ծառայության հետ»,- գրել է Ոստիկանության պաշտոնական էջը։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունում հրաժարականների մասին լուրեր են շրջանառվել երեկ։ Մամուլը գրել է, որ ոստիկանության մի շարք ծառայողներ զանգվածաբար լքում են պաշտոնները։