Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործըթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար:
Հիշեցնենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 44 գերի։ Իսկ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայութունից տեղեկացրեցին, որ, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին։