ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։
Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ հայցի՝ Խաչատրյանը պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։
Նշենք, որ նոյեմբերի 27-ին Սոթքում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանի հորդորել էր Խաչատրյանին՝ ուսադիրները պոկել, Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր, և «այնտեղ մի բուռ հող ուտել»։