Իմ տպավորությամբ իրավապահ մարմինները կրակն են ընկել այս խելագարի ձեռքը, ես ափսոսում եմ մեր սպաների համար, որոնք ստիպված հանդուրժում են ապօրինությունները: Այս մասին Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել էին հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Իշխան Սաղաթելյանն այս փաստը որակեց որպես իշխանությունների՝ ընդդիմությանը լռեցնելուն և Շարժումը ճնշելուն ուղղված ճղճիմ քայլ:
Նա անդրադարձավ նաև Արգիշտի Քյարամյանի նոր նշանակմանը՝ ասելով, որ պետք է շատ կոնկրետ պարզաբանումներ տան, թե ինչի համար է ազատվել պատերազմի օրերին ԱԱԾ պետի պաշտոնից: